Կարսի քաղաքապետը ցանկանում է բացել Հայաստանի հետ ունեցած սահմանները

PanARMENIAN.Net - Կարսի քաղաքագլուխ Նաիֆ Ալիբեյողլուն լարված մարտեր է տանում Թուրքիայի ազգայնամոլական շրջանների հետ Հայաստանի հետ սահմանի բացման համար, որը փակվել է 1993 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով: Քաղաքապետի խոսքերով, սահմանի բացումը ոչ միայն կաջակցի Կարսի տնտեսության զարգացմանը, այլեւ թուրք արտահանողների համար առաջխաղացման առիթ կհանդիսանա, ովքեր երազում են ցամաքով ապրանքների էժան եւ ապահով տեղափոխման մասին դեպի հեռավոր արեւելյան շուկաներ:



Անցյալում բարեհաջող, բազմազգ քաղաքը` բնակեցված թուրքերով, քրդերով, հայերով, ռուսներով եւ վրացիներով, այսօր Կարսը հանդիսանում է Թուրքիայի ամենաաղքատ եւ լքված շրջաններից մեկը: Վերջին քսան տարիների ընթացքում Կարսի բնակչության 70 տոկոսը տեղափոխվել է Թուրքիայի խոշոր քաղաքները: Տեղական բնակչության եկամտի միակ աղբյուրը անասնապահությունն է: Ըստ քաղաքագլխի, հայաստանի հետ սահմանի բացումը կվերածնի Կարսը: «Թուրքիայի ապագան Կենտրոնական Ասիան եւ Կովկասն են: Մենք կորցրել ենք մեր շուկաները Ռուսաստանում եւ Ամերիկայում»,- ասում է նա:



Կարսի քաղաքապետը համոզված է, որ քաղաքը կարող է վերածնել անցած փառքի գոնե կեսը: Նա տեսնում է Կարսը ապագա «Կովկասի Դավոս»: «Կարսն ունեցել է այդպիսի կարգավիճակ 80 տարի առաջ, ինչու այն չվերադարձնել հիմա»,- նշել է նա: Սեպտեմբերի 15-17 Կարսում կկայանա Կովկասի մշակույթի III փառատոնը, որին մասնակցելու են 30 երկրի ներկայացուցիչներ, այդ թվում` Հայաստանի, Ուկրաինայի, Սուդանի եւ նույնիսկ Կուբայի: Քաղաքի ղեկավարությունը քաղաքի յուրահատուկ ճարտարապետության, այդ թվում Կարսի միջնաբերդի եւ մզկիթ վերածված հայկական եկեղեցու պահպանման մի շարք նախագծեր է մշակել, հայտնում է Turkish Daily news-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---