Սեպտեմբերին կկայանա «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցիների» Մեջլիսի նիստը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերին կկայան «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցիների» Մեջլիսի նիստը: Այդ մասին հայտարարել է «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցիների» Մեջլիսի անդամ Մեխրիբան Վեզիրը: Նրա խոսքերով, ներկա դրությամբ «Հասարակական խորհրդարանի կառույցի ստեղծման» աշխատանքներ են տարվում: Մ. Վեզիրը նաեւ նշել է, որ Հասարակական խորհրդարանի նպատակն է համաշխարհային հանրության ուշադրությանը հասցնել Լեռնային Ղարաբաղի հարցի մասին ճշմարտությունը:



«Ընտրությունները Հասարակական խորհրդարան կանցնեն Լեռնային Ղարաբաղի շրջաններով: Ես չեմ կարող ասել` քանի անդամ կլինի խորհրդարանում: Սակայն կասկած չկա, որ դրանք Ղարաբաղյան շրջանում հայտնի մարդիկ են լինելու»,- նշել է նա, հայտնում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---