Անկարա. Մահմեդական երկրները պետք է խաղաղապահներ ուղարկեն Լիբանան

PanARMENIAN.Net - «ԵՄ մտնող 22 պետությունները խաղաղապահներ են ուղարկում Լիբանան, նույնը պետք է անեն նաեւ 22 մահմեդական պետությունները»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը Ստամբուլում: Նրա խոսքերով, մահմեդական երկրների համար անընդունելի չեզոք դիրքորոշումը մերձավորարեւելյան հակամարտությունում: Էրդողանը նաեւ ընդգծել է, որ Թուրքիան պատմական պատասխանատվություն է կրում եւ նա չի կարող չմասնակցել տարածաշրջան խաղաղապահներ ուղարկելու գործընթացին, քանի որ պետք է յուրաքանչյուր քայլ օգտագործել Մերձավոր Արեւելքում խաղաղության հասնելու համար:



Իր հերթին, Թուրքիայի վարչապետ Բյուլենթ Արինչն ընդգծեց, որ տարածաշրջանը Թուրքիայի կարիքն ունի եւ նա պետք է ավելի ակտիվ դեր ունենա: «Մենք` թուրքական խորհրդարանի անդամներս, աջակցելու ենք երկխոսության յուրաքանչյուր հնարավորությանը»,- նշել է Արինչը, գրում է Zaman թերթը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---