Վարդան Օսկանյանի հայտարարությունը «զարմացրել է» պաշտնական Բաքվին

PanARMENIAN.Net - «Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հայտարարությունները` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացքում Երեւանի հետագա մասնակցույթան վերաբերյալ, ամենաքիչը «զարմանք են առաջացնում պաշտոնական Բաքվի մոտ»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ տեղեկատվության բաժնի ղեկավար Տաիր Թաղիզադեն: «Այնպիսի զգացողություն է, որ Հայաստանի արտգործնախարարը մոռացել է, որ Հայաստանը մի շարք միջազգային կազմակերպությունների առջեւ իր վրա այդ հակամարտության կարգավորման հարցով պարտավորություններ է վերցրել, այդ թվում ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ Եվրոպայի Խորհրդի առջեւ»,- ասել է Տ. Թաղիզադեն:



«Եթե Վ. Օսկանյանն իր համար ընդունելի է համարում նմանատիպ հայտարարություններ կատարել` նախապայմաններ դնելով Երեւանի հետագա մասնակցության համար` ինչ-որ հավելյալ հարցերի առումով, ապա Ադրբեջանն ունի ինքնիշխան իրավունք յուրաքանչյուր միջազգային կազմակերպության առջեւ բարձրացնել Հայաստանի կողմից պարտավորությունները չկատարելու հարցը, էլ չեմ ասում տարածաշրջանում ստեղծված իրավիճակի մասին»,- պնդում է ադրբեջանցի դիվանագետը:



Նշենք, որ հայկական ԱԳՆ ղեկավար Վ. Օսկանյանը երկուշաբթի հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունների հերթական փուլի անցկացման հնարավորությունը մեծամասամբ կախված է այն դիրքորոշումից, որն ադրբեջանական կողմը կգրավի ՄԱԿ-ում Ղարաբաղյան հակամարտությունը քննարկելու հարցում, հաղորդում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---