Հունական Կիպրոսն սպառնում է Թուրքիային վետո դնել ԵՄ մտնելու հարցում

PanARMENIAN.Net - Եթե Թուրքիան շարունակի իր քաղաքականությունը Կիպրոսի նկատմամբ եւ չբացի ծովային եւ օդային ուղիները, ապա Կիպրոսը վետո կդնի Թուրքիայի` Եվրամիություն մտնելու բանակցությունների շարունակության հարցում: Այդ մասին հայտարարել է Կիպրոսի արտգործնախարար Գեորգի Լիլիկասը: «Մեր քաղաքականութունը կայանում է նրանում, որ եթե Անկարան չվերացնի կիպրոսյան նավահանգիստների շրջափակումը, ապա Կիպրոսի կառավարությունը դեմ կլինի ԵՄ շրջանակներում Թուրքիայի հետ համագործակցությանը»,- նշել է Լիլիկասը: Նա նաեւ ընդգծեց, որ ԵՄ մաքսային միության գործողությունները տարածվում են ԵՄ 10 նոր անդամների վրա, այդ թվում եւ Կիպրոսի վրա, հայտնում է The New Anatolian-ը:



Նշենք, որ Անկարան հայտարարել է, որ Կիպրոսի նավահանգիստների շրջափակումը կվերացնի այն բանից հետո, երբ ԵՄ-ն հրաժարվի Հյուսիսային Կիպրոսի Թուրքական հանրապետության մեկուսացումից: ԵՄ 25 անդամ-պետությունները պահանջոում են Եվրամիության անդամ հանդիսացող Կիպրոսի նավահանգիստների բացումը: Հակառակ դեպքում, եթե Անկարան չզիջի, ԵՄ եւ Թուրքիայի միջեւ անցյալ տարվա աշնանը սկսված բանակցությունները կարող են կընդատվել:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---