Բուդյոնովսկի հայկական եկեղեցու համար զանգեր են բերվել

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 7-ի ուշ երեկոյան Ստավրոպոլի շրջանի Բուդյոնովսկ քաղաք երեք զանգ է բերվել քաղաքում կառուցվող Սուրբ Հարության հայկական եկեղեցու համար: Ինչպես հայտնում է Ռուսատսանի հայերի «Երկրամաս» թերթը, զանգերը ձուլվել են Վորոնեժի հայտնի «Վերա» արտադրամասում, որը հայկական եկեղեցիների համար զանգեր պատրաստելու փորձ ուներ: Այսպես, օրինակ Վորոնեժում են ձուլվել Գյումրիի Հայ Առաքելական եկեղեցու զանգերը:



Ձուլված զանգերից ամենամեծը (502 կգ) նվիրված է Սուրբ Հարությանը: Մյուս երկու զանգերը նվիրված են քաղաքում գոյության ունեցած եւ XX դարի 20-30ական թվականներին քանդված երկու հայկական եկեղեցիներին: Միջին չափի զանգը (60 կգ) նվիրված է 1918 թվականին կառուցված եւ 1935 թվականին ոչնչացված Սուրբ Գեւորգի եկեղեցուն, իսկ փոքր զանգը (25 կգ) նվիրված է 1849 թվականին կառուցված եւ 1926-ին քանդված Քրիստոս Ամենփրկչի եկեղեցուն:



Առաջին հարվածը նոր զանգերին կատարել է Սուրբ Խաչ եկեղեցու քահանա Տեր Արսեն Բուդաղյանը: Վերջինս նշեց, որ կցանկանար, որ այդ զանգերի հնչյունները քաղաքացիներին կոչ անեին բարի գործեր կատարել եւ համախմբվել:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---