Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումների անհրաժեշտությունը չկա, գտնում են Բաքվում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 12-ին Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Փարիզում: Սեպտեմբերի 13-ին Լոնդոնում համանախագահներին կհանդիպի Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտաք0ին քաղաքականության գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովը: Նրա խոսքերով, Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպման կարիք չկա: «Մենք այժմ համանախագահների հետ դիրքերի ճշտման, գաղափարների քննարկման կարիքն ունենք»,- նշել է նա:



Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման որեւէ նոր առաջարկների վերաբերյալ, Է Մամեդյարովը նշել է, որ համանախագահների հետ աշխատանքը կշարունակվի նույն ուղղությամբ, որով եւ ընթացել է մինչեւ հիմա: «Մենք կփորձենք աշխատել հիմնական սկզբունքների վրա: Եւ ինձ հետաքրքիր է իմանալ հենց համանախգահների կարծիքը, ինչպիսի առաջարկություններ նրանք կանեն, ինչպես գտնել ուղի փոխզիջումների միջոցով, որպեսզի տեղաշարժ լինի»,- նշել է Է. Մամեդյարովը, հայտնում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---