Կրոնական տարբերությունը երբեք հայերի եւ իրանցիների թշնամանքի պատճառ չի հանդիսացել12 սեպտեմբերի 2006 - 14:50 AMT PanARMENIAN.Net - Հայաստանին ու Իրանին բարեկամական հարաբերություններն են կապում: Այդ մասին երեքշաբթի օրը հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Ղոլամ Ալի Հադդադ Ադելը Երեւանի պետական համալսարանի ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ: Իրանական խորհրդարանի խոսնակը նշել է, որ «երկու ժողովուրդների բարեկամությունը նման է մի ծառի, որի արմատները գտնվում են պատմության խորքում, իսկ դրա ճյուղերը ժամանակի ընթացքում դառնում են պինդ, հպարտ եւ գեղեցիկ»: Ղոլամ ԱԼի Հադդադ Ադլեի խոսքերով, հայերը դարեր շարունակ Իրանը հուսալի տուն են համարում կրոնական տարբերությունը երբեք հայերի եւ իրանցիների թշնամանքի պատճառ չի հանդիսացել:«Հայերը Իրանում միշտ խաղաղ են ապրել, պահպանելով իրենց հավատը, եկեղեցիներն ու ավանդույթները, իրենց իրանցի հայրենակիցների հետ գտնվելով կառուցողական բարեկամության եւ գործընկերության մեջ: Իսկ մեր ժողովուրդը Իրանի հայերին ընդունում է որպես ազնիվ, անկեղծ, աշխատասեր եւ արհեստավոր մարդկանց»,- ասել է նա: Իրանի խորհրդարանի խոսնակը ընդգծել է, որ պատմության ընթացքում Իրանի ներսում հայերի եւ իրանցիների համատեղ ապրալաձեւը կարող է «հավատացյալների խաղաղ գոյակցության հոյակապ օրինակ ծառայել»,- հայտնում է «Նովոստի-Առմենիան»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | «Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում Արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին Բագրատ սրբազան․ ՀՀ և ՌԴ հարաբերություններում ճգնաժամ կա, նոր և խորը երկխոսության կարիք կա Սրբազանը ասուլիս է տվել միջազգային ԶԼՄ-ներին Սիմոնյանը՝ Զախարովային․ Կարող ենք փոխանցել ԼՂ-ում վերջին ռազմական գործողության ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունները Նա նաև ասել է, որ ստեր չի մեկնաբանում Զախարովան, ՀՀ-ից Բուչայում զոհվածների ցուցակ է ուզել՝ խոսելով հայկական պատվիրակության այցից Ուկրաինա «Հուսով ենք, որ այն մարդկանց ցուցակը, որոնք, իբր, զոհվել են Բուչայում, մեր հայ բարեկամները մեզ կփոխանցեն»,–ասել է նա |