Վերին Լարս անցակետը կբացվի երկու շաբաթից

PanARMENIAN.Net - Վերանորոգման աշխատանքները Վերին Լարս անցակետում կավարտվեն երկու շաբաթ անց, հաղորդել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Արմեն Սմբատյանը: Նրա խոսքերով, Ռուսաստանի ներկայացուցիչները նրան վստահեցրել են, որ վերանորոգման աշխատանքներն անցակետում կավարտվեն երկու շաբաթից եւ այդ անցակետը կբացվի: Ռուսական կողմը փակել էր վրաց-ռուսական սահմանի այդ միակ օրինական կետը հուլիսի 8-ին, ինչը պատճառաբանվել էր այստեղ վերանորոգման աշխատանքներ անցկացնելու անհրաժեշտությամբ:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---