Կ.Էրլինգս. Թուրքիան չի կարող անդամակցել ԵՄ-ին, քանի դեռ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Դանիացի խորհրդարանական Կամիել Էրլինգսի զեկույցը Թուրքիայի մասին քննարկվելու է Եվրախորհրդարանի Գլխավոր վեհաժողովում սեպտեմբերի 26-ին: Ըստ զեկույցի, Հայոց ցեղասպանության, Պոնտոսի հույների եւ ասորիների ցեղասպանությունների ճանաչումը պարտադիր պայման է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության համար: Բացի այդ զեկույցում ասվում է, որ Թուրքիան պետք է լուծի Կիպրոսի հարցը դիվանագիտական ուղիով: Թուրքիայի կողմից բարեփոխումների կատարման վերաբերյալ նախնական զեկույցը նույնպես կլսվի երեքշաբթի օրը: Քննարկումը կսկսվի սեպտեմբերի 26-ին: Քննարկմանը ներկա կլինի ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Օլլի Ռենը, որը կարեւորում է այս հարցը: Զեկույցի վերաբերյալ քվեարկությունը տեղի կունենա չորեքշաբթի` սեպտեմբերի 27-ին:



Նշենք, որ Եվրախորհրդարանի արտաքին գործերի գծով կոմիտեն զեկույցը հանձնարարել է նախապատրաստել Դանիան ներկայացնող խորհրդարանականին: Զեկույցը կոչ է անում Թուրքիային ճանաչել, որ հայերի սպանդը առաջին աշխարհամարտի ժամանակ ցեղասպանություն է եղել, ինչպես նաեւ բացել ծովային եւ օդային նավահանգիստները Կիպրոսի հունական մասի համար: Իր հերթին, Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է զեկույցը, համարելով, որ այնտեղ «բացակայում է սթափ մտածողությունը եւ այն քաղաքական բնույթ է կրում»: Զեկույցում նաեւ շոշափվում են դավանանքի ազատության, ազգային փոքրամասնությունների եւ կանանց իրավունքների ոլորտներում Թուրքիայում ընթացող բարեփոխումները, հաղորդում է cihannews-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---