Վլադիմիր Պուտինը եւ Ժակ Շիրակը կքննարկեն ղարաբաղյան կարգավորման հարցը

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որն երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Ֆրանսիայում, կբանակցի Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի հետ, որի ընթացքում առանձնակի ուշադրություն կհատկացվի առեւտրատնտեսական կապերի ընդլայնմանը ՌԴ եւ Ֆրանսիայի միջեւ: Ակնկալվում է, որ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահները կքննարկեն նաեւ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որտեղ երկու երկրները համանախագահներ են:

Շաբաթ օրը երկու երկրների նախագահներին կմիանա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Հանդիպման ժամանակ կքննարկվեն Եվրամիության հետ Ռուսաստանի համագործակցության հարցը եւ միջազգային խնդիրների մեծ շրջանակ, ներառյալ «Իրաքի հարցը», հաղորդում է Analitika.az-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---