Ուսամա բեն Լադենը մահացել է տիֆից, պնդում է ֆրանսիական թերթը

PanARMENIAN.Net - Սաուդյան Արաբիայի իշխանությունները համոզված են, որ «Ալ Քաեդա» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Ուսամա բեն Լադենը 2006 թվականի օգոստոսի 23-ին մահացել է տիֆից Պակիստանում: Այս տեղեկությունն իբր առկա է Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակին, վարչապետ Դոմինիկ դը Վիլպենին, պաշտպանության եւ ներքին գործերի նախարարներին 2006 թվականի սեպտեմբերի 21-ին ուղղված հատուկ ծառայությունների զեկույցում, պնդում են ֆրանսիական «L'Est Republicain» թերթի թղթակիցները: Ֆրանսիական պարբերականում հրապարակված փաստաղթում ասվում է, որ Սաուդյան Արաբիայի իրավապահ մարմինները կասկածներ չունեն, որ Ուսամա բեն Լադենը զոհվել է: Ըստ հատուկ ծառայությունների, նա վարակվել է տիֆով Պակիստանում: Հիվանդությունը հանգեցրել է ներքին օրգանների դիսֆունկցիայի, ինչն էլ դարձել է «թիվ 1 ահաբեկչի» մահվան պատճառը 2006 թվականի օգոստոսի 23-ին: Ըստ զեկույցի, հատուկ ծառայությունները իմացել են բեն Լադենի մահվան մասին դեռեւս սեպտեմբերի 4-ին, սակայն որոշել են պաշտոնական հայտարարություն չանել, քանի դեռ հաղորդագրությունը չի ճշտվել:



Իր հերթին, Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 23-ին հայտարարել է, որ չի կարող հաստատել Ուսամա բեն Լադենի մահվան մասին տեղեկությունները:



Միաժամանակ ռազմական գերատեսչությունը խոստացել է հետաքննություն նախաձեռնել, պարզելու համար լրատվության արտահոսքի աղբյուրը: Պակիստանի ՆԳՆ ներկայացուցիչը հայտարարել է նաեւ, որ տվյալներ չունի բեն Լադենի մահվան մասին, հաղորդում է Պոլիտ.ռու-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---