Մոսկվայի միլիցիան նշում է Ռուսաստանում Հայաստանի տարին 5 հոկտեմբերի 2006 - 13:49 AMT PanARMENIAN.Net - Պետրովկա 38 հասցեում հաջողությամբ անցավ Ռուսաստանում Հայաստանի տարվան նվիրված ստեղծագործական համերգը Մոսկվայի միլիցիայի համար: Նրա մասնակիցները` ՆԳՆ վետերանները ոչ միայն հաճույք ստացան հայկական երգերի եւ հայ արտիստների հետ հանդիպումից, այլ նաեւ օգտակար տեղեկություններ իմացան Հայաստանի եւ Հայ ժողովրդի մասին` հին ժամանակներից մինչ օրս, եւ, իհարկե, ռուս-հայկական հազարամյա բարեկամության մասին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեց Հայ-ռուսական բարեկամության ընկերության նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովը: «Նման միջոցառումները կանցկացվեն մշակված տիպային սցենարով: Համերգը վարողները, հաշվի առնելով լսարանի առանձնահատկությունները, տեղեկություններ կտան Հայաստանի եւ հայ ժողովրդի մասին` հին ժամանակներից մինչ օրս, եւ, իհարկե, ռուս-հայկական հազարամյա բարեկամության մասին»,-նշել է նա: Պրոֆեսիոնալ եւ Մոսկվայի հայ հասարակության ինքնագործ դերասանների նման ստեղծագործական հանդիպումները Հայաստանի հետ բարեկամության եւ համագործակցության ռուսական ընկերության նախաձեռնությամբ մինչեւ տարեվերջ տեղի կունենան մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների իրավապահ մարմինների, ինչպես նաեւ այնպիսի հատուկ ստորաբաժանումների համար, ինչպիսիք են ՕՄՈՆ-ը, ՊԱՏ-ը, ճանապարհային ծառայությունը մետրոպոլիտենում, Մոսկավյի միլիցիայի վետերանների կազմակերպությունը: «Մոսկվայի ներքին գործերի գլխավոր վարչության որոշմամբ միլիցիայի ուսումնական կենտրոններում եւ քոլեջներում տեղի կունենան ինտերնացիոնալ բարեկամության բաց դասեր «Հայաստա'ն մեր բարեկամ» խորագրով: Մոսկվայի ՆԳԳՎ ղեկավարության կարծիքով, դա նպաստավոր կլինի միլիցիայի աշխատակիցների համար բազմազգ մեգապոլիսում աշխատելիս, կնպաստի մոսկվաբնակների ազգամիջյան բարեկամության ամրապնդմանը»,-հավելել է Վիկտոր Կրիվոպուսկովը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Պապոյան. ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները բացասաբար են ազդում ՀՀ տնտեսության վրա Օրինակ` խոսքը պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է Շվեյցարիան Մարդասիրական կորպուսիր մասնագետների կգործուղի Լոռի ու Տավուշ Նրանք իրականացնելու են կամուրջների և այլ ենթակառուցվածքների ամրության գնահատում Սուրենյան․ Հունիսը ևս տեղումնառատ կլինի՝ հունիսի 7–ից Սև ծովից ցիկլոն կներթափանցի Նա նշել է, որ առատ տեղումներ կլինեն, բայց ոչ այն հաճախականությամբ ու ինտենսիվությամբ, ինչ մայիսին Ovio-ն ՀՀ հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ է ներկայացրել CyberGEN 2024-ում Համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում |