Թուրքիայի անդամակցումը ԵՄ-ին եվրոպական քաղաքականության վերջը կլինի

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի ներքին գործերի նախարար, երկրի նախագահի պաշտոնի հավանական թեկնածու Նիկոլյա Սարկոզին «Le Meilleur des Mondes» ամսագրին տված հարցազրույցում հաստատել է, որ դեմ է Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին: Նրա խոսքերով, Թուրքիայի հնարավոր մուտքը կդառնա «եվրոպական քաղաքականության» ավարտը: «Ես սիրում եմ Թուրքիան, սակայն նրա անդամակցումը Եվրամիությանը կլինի եվրոպական քաղաքականության վերջը: Ես արտոնյալ գործընկերության կողմնակից եմ, լիիրավ անդամակցության փոխարեն»,-ընդգծել է նա: Ինչ վերաբերում է այդ հարցում Մեծ Բրիտանիայի վարչապետի եւ ԱՄՆ նախագահի կողմից Թուրքիային հայտնած աջակցությանը, ապա Սարկոզին այն «անհետեւողական է» համարում, հաղորդում է The New Anatolian կուսակցությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---