Էրդողանը համարում է, որ Ֆրանսիան հսկայական սխալ է կատարում, քննարկելով Ցեղասպանության հարցը

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հանդիպել է ֆրանսիացի գործարարների հետ քննարկելու համար Հայոց ցեղասպանության մասին հարցը եւ բողոք է հայտնել Ֆրանսիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագծի քննարկման վերաբերյալ: Ըստ թուրք վարչապետի, «Ֆրանսիան այս հարցում երրորդ կողմն է եւ սխալ է որոշում կայացնել երկու ազգերի միջեւ անցած պատերազմի մասին»: «Ինչպես կարող է այդ հարցը կարեւոր լինել Ֆրանսիայի համար: Զբաղվեք ձեր գործով»,-ընդգծել է Էրդողանը: «Միթե՞ դուք կձերբակալեք ինձ եւ իմ նախարարներին եւ բանտ կնստեցնեք, եթե մենք Ֆրանսիայում ժխտենք Հայոց ցեղասպանությունը: Դուք այդքան իշխանություն չունենք դրա համար»,-հավելել է նա: Էրդողանն ընդգծել է, որ «մոտ հարաբերությունները երկրների միջեւ չեն կարող զոհաբերվել այս հարցի համար»: «Դուք չեք կարող այդպիսի գործընթացներ կիրառել մեր երկրի հանդեպ: Ֆրանսիան հսկայական սխալ է կատարում»,-ասել է Էրդողանը: Թուրք վարչապետը գտնում է, որ այդ հարցը պետք է ուսումնասիրվի պատմաբանների, իրավաբանների եւ գիտնականների կողմից, եւ ոչ մի սահմանափակում չպետք է լինի այդ խնդրի քննարկման համար, գրում է թուրքական «Զաման» թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---