Մոտ ապագայում հայ-թուրքական հարաբերությունների բարելավում հազիվ թե լինի17 հոկտեմբերի 2006 - 16:46 AMT PanARMENIAN.Net - Մոտ ապագայում հայ-թուրքական հարաբերությունների բարելավում հազիվ թե լինի: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է «Սպեկտրում» Ռազմավարական վերլուծության կենտրոնի վերլուծաբան Սերգեյ Սարգսյանը: Նրա խոսքերով, այժմ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը վերելքի վրա է: «Այն ակտիվացել է Մերձավոր Արեւելքում, որպես օրինակ` թուրք զինծառայողների մասնակցությունը Լիբանանում խաղաղապահ զորակազմին: Թուրքիան ակտիվացել է Հարավային Կովկասում` նրա վաղեմի նախագիծն է թուրքական միջանցք «բացել» Վրաստանով մինչեւ Ադրբեջան եւ այնուհետեւ` մինչեւ Կենտրոնական Ասիայի հանրապետություններն, իրական է, ինչպես երբեք: Մասնավորապես, այն պատճառով, որ Վրաստանը, մխրճվելով Ռուսաստանի հետ դիմակայության մեջ, խիստ կարիք ունի դաշնակիցների, որոնց դերում հաճույքով, ելնելով սեփական աշխարհաքաղաքական շահերից, կարող են լինել Ադրբեջանն ու Թուրքիան»,- նշել է Սարգսյանը: Նա նաեւ գտնում է, որ Թուրքիայի արտաքին քաղաքականության եվրոպական ուղղության վրա էլ ամեն ինչ այնքան վատ չէ, ինչպես կարծում են: «Ես ընդհանրապես գտնում եմ, որ «եվրոպական նախագիծը», որն ակտիվորեն լոբբինգ է անում Արդարության եւ զարգացման իսլամիստական կուսակցությունը (ԱԶԿ), հստակորեն հաշվարկված քայլ է, որն, առաջին հերթին, ուղղված է Թուրքիայի որպես աշխարհիկ պետության հիմնարար սկզբունքների վերանայմանը, այլ ոչ, թե անդամակցությանը Եվրամիությանը»,- ընդգծել է հայ վերլուծաբանը: Սարգսյանը նկատել է, որ զինվորականները, որոնք իրավամբ համարվում էին Քեմալ Աթաթուրքի ժառանգության պահապանները, երկրի աշխարհիկ բնույթի եւ Արեւմուտքի հետ սերտ ինտեգրման կողմնակիցները, Եվրամիության պահանջով անցկացված իշխանության ուղղահայացի կառուցվածքային բարեփոխումների արդյունքում արդեն զրկվել են քաղաքական որոշումների վրա վճռորոշ ազդեցություն ունենալուց: «Դա ոչ միայն ուժեղացրեց ԱԶԿ դիրքերը, այլ թույլ տվեց իսլամիստական կուսակցություններին փոխել Թուրքիայի արտաքին եւ ներքին քաղաքականության ուղղությունները: Որպես հետեւանք, մի կողմից աճեցին ազգայնական եւ իսլամամետ տրամադրությունները Թուրքիայում, մյուս կողմից` եվրոպացիների մտավախությունները Եվրամիության ապագայի համար, եթե Թուրքիան անդամակցի ԵՄ-ին: Արդյունքում` Թուրքիան հավանաբար կմնա Եվրամիությունից դուրս, Թուրքիայի աշխարհիկության երաշխավորների` զինվորականների դիրքերը խարխլվել են, այսինքն իսլամամետ ուժերը եվրոպամետ քաղաքականություն վարելով կկարողանան հասնել նրան, ինչին չկարողացան հասնել երկրի ուղղակի իսլամացման փորձերի ժամանակ` Նեջմեթդին Էրբականի վարչապետության ժամանակ: Այդպիսով, ընդհանուր առմամք հաջող արտաքին եւ ներքին քաղաքականության, որպես ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության պարտադիր նախապայման «հայկական բլոկի» հարցերի չեզոքացման ֆոնի վրա, իշխող կուսակցությանը ձեռնատու է մնալ իր նախկին դիրքերում` կապել հայ-թուրքական հարաբերությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ` Ադրբեջանի համար ընդունելի պայմաններով: Այսինքն հետաձգելով այդ հարցը ավելի հեռավոր հեռանկարի,- ասել է Սերգեյ Սարգսյանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |