Հայաստանը պետք է նախապես պատրաստվի Ռուսաստան-Վրաստան դիմակայության հետեւանքների մեղմեցմանը17 հոկտեմբերի 2006 - 17:06 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ երկարատեւ դիմակայության տվյալ փուլում Թբիլիսիի հանդեպ Մոսկվայի տնտեսական եւ քաղաքական ճնշման արդյունքում չկան էական, առավել եւս Հայաստանի համար աղետալի հետեւանքներ: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է «Սպեկտրում» Ռազմավարական վերլուծության կենտրոնի վերլուծաբան Սերգեյ Սարգսյանը: Նրա խոսքերով, առաջին հերթին, դեռեւս խոսք չկա պատժամիջոցների կամ շրջափակման մասին, այլ զուտ տնտեսական եւ հոգեբանական ճնշման մասին: «Ընդ որում Ռուսաստանը շահագրգռված է դարձնել այն հասցեագրված, ուստի եւ սահմանափակումները չեն անդրադառնա տարանցիկ փոխադրումների վրա: Երկրորդը, Վրաստանում հակառուսական քարոզարշավի հերթական գագաթը, կապված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ, արդեն ետեւում է: Ուրիշ բան, որ Ռուսաստանը, կարծես թե օգտվեց պատեհ առիթից` ռուս զինծառայողների ձերբակալությունից, Թբիլիսիի հանդեպ իր քաղաքականությունն արմատապես վերանայելու համար, եւ այդ համատեքստում, իրոք, չի կարելի բացառել հետագայում ռուս-վրացական հարաբերությունների արմատական վատթարացումը, ընդհուպ մինչեւ համալիր պատժամիջոցների կիրառում»,- նշել է նա: Միեւնույն ժամանակ, Սարգսյանն ընդգծեց, որ վատ չէր լինի, եթե հայկական կողմը նախապես սկսեր նախապատրաստվել Հայաստանի համար հնարավոր հետեւանքների մեղմացնելու համար` Վրաստանի հյուսիսային սահմանների անցակետերի անկայուն աշխատանքի դեպքում: «Կարելի է մշակել բեռնա- եւ ուղեւորահոսքերն այլ երթուղիներով` առաջին հերթին, Կովկաս-Փոթի լաստանավային ուղիով, կատարելու արագ սխեմա այն դեպքի համար, եթե Վրաստանի հյուսիսային սահմաններում անկայուն աշխատեն անցագրային մաքսային կետերը: Բացի այդ, ստեղծված պայմաններում հնարավոր կլիներ փորձել լոբբինգի միջոցով, գուցե եւ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի տրանսպորտային նախագծերի շրջանակում, առաջ տանել Փոթի-Ախալքալաք-Գյումրի ավտոճանապարհի ընդլայնման հարցը: Տրանսպորտային հաղորդակցությունների գործունեության եւ Հայաստանից եւ դեպի Հայաստան Վրաստանի տարածքով փոխադրումների ծավալի պահպանման աջակցմանն ուղղված միջոցառումները ըմբռնելի կլինեն այդ ծրագրի հովանավորների համար, քանի որ հակառակ դեպքում բեռնահոսքերը ստիպված կվերակողմնորոշվեն Իրանով անցնող երթուղու վրա, ինչն առավել սերտ կկապի Հայաստանն ԻԻՀ-ն, ընդ որում, ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական առումով»,- ասել է հայ վերլուծաբանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |