ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում զեկույց է նախապատրաստվում18 հոկտեմբերի 2006 - 14:19 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ պայմանագրի ստորագրումից հետո ղարաբաղյան հակամարտության գոտում կարող են տեղակայվել ՄԱԿ-ի եւ ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերը: Այդ մասին Բաքվում հայտարարել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի պաշտպանության հետագա պլանավորման ենթակոմիտեի պատվիրակության ղեկավար Վահիդ Էրդեմը: Նրա խոսքերով, Ադրբեջան կատարած իր այցի գլխավոր նպատակն է հանդիպումը իշխանության պաշտոնական ներկայացուցիչների, ոչ կառավարական կազմակերպությունների եւ ԶԼՄ-ների հետ, ծանոթությունը հանգամանքների հետ ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ճանապարհին: Այդ եզրակացությունները կարտացոլվեն «ՆԱՏՕ-ի դերը Հարավային Կովկասում» անվանումը կրող զեկույցում: Նա նշել է նաեւ, որ մոտ ապագայում Կանադայում կանցկացվի կոմիտեի ժողով, որտեղ վերջին անգամ կքննարկվի զեկույցը: Ինչ վերաբերում է խաղաղապահների տեղակայմանը ղարաբաղյան հակամարտության գոտում, ապա Էրդեմը համարում է, որ խաղաղապահները կարող են տեղակայվել տարածաշրջանում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատումից հետո, հաղորդում է ԱՊԱ-ն: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |