«Անկարան իր պատմությունից ամաչելու պատճառ չունի», - համոզված է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը

PanARMENIAN.Net - Թուրքիայի կառավարությունն «օգտագործում է միջազգային իրավունքի բոլոր հնարավորությունները», խոչընդոտելու համար Հայոց ցեղաասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի վերջնական վավերացումը Ֆրանսիայում: Այսպիսի հայտարարությամբ այսօր խորհրդարանում հանդես է եկել Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Աբդուլլահ Գյուլը: Նա նշել է, որ «Ֆրանսիան մի կողմից հայտարարում է իր պատմության վիճահարույց հարցերը պատմաբանների դատին թողնելու անհրաժեշտության մասին, իսկ մյուս կողմից փորձում է օրինականացնել հայերի պահանջները, որոնք ոչ մի պատմական հիմք չունեն»: «Թուրքիան ոչինչ չի կորցնի իրադարձությունների նման զարգացումից, սակայն վնաս կհասցվի Ֆրանսիայի իմիջին»,-հայտարարել է Գյուլը:



Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը նշել է նաեւ, որ «Թուրքիան իր պատմությունից ամաչելու պատճառ չունի»: «Մենք մեր անցյալի մեջ համոզված ազգ ենք: Կառավարությունը բացել է բոլոր պահոցները, այդ թվում ռազմական եւ գաղտնի, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա ուսումնասիրել 1915 թվականի իրադարձությունները: Ավելին, խորհրդարանը որոշում է կայացրել հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, որը կուսումնասիրի պատմության այդ շրջանը երրորդ երկրների արխիվներով»,-հաղորդում է Գյուլը:



Այսօր ելույթ ունեցած թուրք պատգամավորները կարծիք հայտնեցին, որ օրինագծի ընդունմամբ ֆրանսիական խորհրդարանը «սահմանափակում է ցանկացած եվրոպական պետության հիմնարար ազատություններից մեկը` խոսքի ազատությունը»: «Մենք հուսով ենք, որ օրինագծի վավերացումը կկասեցվի եւ ֆրանսիացիներն ուշքի կգան»,-ընդգծել է Գյուլը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---