Թուրքիայի խորհրդարանը կքննարկի «Ալժիրում ցեղասպանության մասին» հարցը18 հոկտեմբերի 2006 - 16:03 AMT PanARMENIAN.Net - Թուրքական խորհրդարանը սկսեց քննարկել «Ֆրանսիայի կողմից անցյալ դարի կեսին Ալժիրում իրագործած ցեղասպանության մասին» հարցը: Այն բանից հետո, երբ ֆրանսիական խորհրդարանը օրինագիծ ընդունեց Օսմանյան Թուրքիայում Առաջին աշխարհամարտի ժամանակ Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանելու վերաբերյալ, Թուրքիայի խորհրդարանի իրավաբանական ենթակոմիտեն սկսեց քննարկել նմանատիպ օրինագծի ընդունման հնարավորությունը, որով «Ֆրանսիան կդատապարտվի Ալժիրում իրագործած ցեղասպանության համար»: Կոմիտեի առաջին նիստում անդամները լսել են Պատմաբանների թուրքական ասոցիացիայի նախագահ Յուսուֆ Ղալաչօղլուի զեկույցը եւ Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությունները: Ըստ Ղալաչօղլուի, «Օսմանյան կայսրության ժամանակ հայերը թուրքերից առավել ազատ են եղել, չեն զորակոչվել զինծառայության 1876 թվականից ի վեր»: Ըստ թուրք պատմաբանի, այն երկրների պատմությունը, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, նույնպես «նման դեպքեր է իմացել»: Զեկույցը նաեւ պարզաբանում է, թե ինչու են թուրքերը «ստիպված եղել արտաքսել» հայերին 1915 թվականին, գրում է թուրքական «Զաման» թերթը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ճանապարհը փակ է Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է Միրզոյանը ՔՊ–ի հետ քննարկել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ ՄԻՊ․ Երեխաների իրավունքների պաշտպանության տեսանկյունից առաջնային է կրթական բարենպաստ միջավայրի ստեղծումը Նա նաև կարևորել է բուլինգի դեմ պայքարի ուղղությամբ համապարփակ և արդյունավետ միջոցների ձեռնարկումը |