Այսօր Ղարաբաղի եւ Ադրբեջանի սահմանամերձ գոտում տեղի է ունեցել 4-բալանոց երկրաշարժ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 18-ին առավոտյան ժամը 6-ին (Մ.ժ) Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ սահմանամերձ գոտում` Մարդակերտ քաղաքից 20 կմ այն կողմ դեպի հյուսիս-արեւելք տեղի է ունեցել 2,7 մագնիտուդով երկրաշարժ: Ստորերկրյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմեց 4 բալ: Նախօրեին Հայաստանի տարածքում Սեւան քաղաքից 10 կմ այն կողմ դեպի արեւելք տեղի է ունեցել երկու երկրաշարժ 2,5 եւ 3 մագնիտուդով: Ստորերկրյա ցնցումների հզորությունը էպիկենտրոնում կազմեց 4 եւ 5 բալ ըստ Ռիխտերի սանդղակի: Ստորերկրյա ցնցումները զգացվել են Հայաստանի մի շարք բնակավայրերում, մասնավորապես, Սեւանի մերձակայքի Ծովագյուղում այն կազմել է 5 բալ, Դիլիջանում` 4 բալ, Իջեւանում եւ Երեւանում` 3 բալ, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---