Միխաիլ Սահակաշվիլին պատրաստ է վերսկսել երկխոսությունը Ռուսաստանի հետ

PanARMENIAN.Net - Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին հայտարարել է, թե պատրաստ է վերսկսել երկխոսությունը Ռուսաստանի հետ բոլոր մակարդակներում: Մենք պատրաստ ենք վերսկսել երկխոսությունը Ռուսաստանի հետ բոլոր մակարդակներում: «Ես պատրաստ եմ արտգործնախարար Բեժուաշվիլուն նոյեմբերի 1-ին գործուղել Մոսկվա` Սեւծովյան ավազանի երկրների տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը մասնակցելու համար, որտեղ նա կհանդիպի Ռուսաստանի արտգործնախարարի հետ: Ես պատրաստ եմ ցանկացած պահի հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ»,-ասել է Սահակաշվիլին հինգշաբթի երեկոյան տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ: Նա ընդգծել է, որ կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների առաջիկա գագաթնաժողովին, քանի որ Վրաստանը չի հրաժարվում ցանկացած հրապարակային ամբիոններն օգտագործելուց: «Մենք օգտագործում ենք բոլոր ամբիոնները եւ մտադիր չենք հրաժարվել երկխոսությունից: Մտադիր չենք արհեսատականորեն դիմակայություն հրահրել»,-ասել է Սահակաշվիլին: Սակայն Վրաստանի նախագահն ընդգծել է, որ ավարտվում է Ռուսաստանի դեմ հայցի նախապատրաստման գործընթացը, որը ներկայացվելու է Մարդու իրավունքների միջազգային դատարան վրացիների զանգվածային արտաքսումների հարցով, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---