Թուրքիայում բոյկոտի հերթական «զոհ» դարձավ ֆրանսիական «L'Oreal» ընկերությունը20 հոկտեմբերի 2006 - 15:53 AMT PanARMENIAN.Net - Անցած շաբաթ կոչ անելով բոյկոտել ֆրանսիական «Total» նավթային ընկերությունը` Թուրքիայի սպառողների միությունն այս շաբաթ հայտարարեց հաջորդ «զոհի» անունը` դիմահարդարման միջոցների «L'Oreal» ընկերությունը: Սպառողների միության նախագահ Բյուլենտ Դենիզը հայտարարել է, թե բոյկոտվող ֆրանսիական ապրանքների ցուցակում կընդգրկի «L'Oreal»-ի ողջ արտադրանքը, հաղորդում է «Զաման» թերթը: Նշենք, որ Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի ընդունումից հետո, Թուրքիայի սպառողների միությունը կոչ արեց բոյկոտել ֆրանսիական արտադրանքը եւ հայտարարեց, որ ամեն շաբաթ «սեւ ցուցակի» մեջ կընդգրկի եւս մեկ ֆրանսիական ընկերություն, մինչեւ որ փաստաթուղթը չեղյալ հայտարարվի: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |