Շարլ Ազնավուր. Ֆրանսիայում ընդունված օինագիծը պետք է վերաբերվեր բոլոր ցեղասպանություններին

PanARMENIAN.Net - Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրը վերապահումով է վերաբերում Հայոց ցեղասպանության ուրացման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի ընդունմանը Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից: Ազնավուրը կարծիք է հայտնել, որ ժխտողականության դեմ օրենքը պետք է ընդունվեր բոլոր հանցագործությունների, այլ ոչ թե միայն հայերի դեմ գործածի համար, «քանի որ հակառակ դեպքում դա տարօրինակ տպավորություն է թողնում»: «Հիացած եմ, որ այդ մասին մտածեցին, սակայն, այնուհանդերձ, ինչպես տեսնում եք, որոշակի վերապահում ունեմ, քանի որ ինձ մոտ տպավորություն կա, թե մոռացել են այլ ցեղասպանությունները», - նշել է նա: Թուրք գրող Օրհան Փամուկին գրականության բնագավառում այս տարվա Նոբելյան մրցանակի շնորհման կապակցությամբ Շարլ Ազնավուրը հայտարարել է, թե շատ ուրախ է, «որ հեղինակն արժանացավ այդ պատվին»: «Մյուս կողմից, չեմ կարող ուրախ չլինել, որ դա հենց նա է, քանի որ նա, հակառակ ամեն ինչին, արդարացիորեն արծարծում է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հնարավորությունը», - նշել է շանսոնյեն, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---