Մոսկվան եւ Անկարան կրկնակի խնդիր են Եվրամիության համար

PanARMENIAN.Net - 2006 թվականի ավարտին Եվրամիությունը բարդ հարաբերություններ ունի իր երկու մեծ արեւելյան հարեւանների` Ռուսաստանի եւ Թուրքիայի հետ, գրում է «Մոնդը»: Մի կողմից ԵՄ-ն ձգտում է նոր համաձայնագիր կնքել գործընկերության մասին, սակայն բախվում է էներգետիկ խարտիան վավերացնելու մերժման հետ, որը կարող էր նպաստել երկրի շուկայի բացմանը: Մյուս կողմից ԵՄ-ն փորձում է հաջողությամբ ավարտել Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները, սակայն դրան խանգարում է Կիպրոսի չկարգավորված հարցը, քանի որ Անկարան այդպես էլ չբացեց իր օդակայնները եւ նավահանգիստները կիպրոսյան ինքնաթիռների եւ նավերի համար, մաքսային միության մասին արձանագրության ստորագրման հակառակ: Ինչպես իր վերջին հետազոտման մեջ նշում է Չարլզ Գրանտը, Եվրոպական բարեփոխումների կենտրոնի տնօրենը, Ռուսաստանն ու Թուրքիան շատ ընդհանուր բան ունեն: Երկու երկրներն էլ մի ոտքով կանգնած են Ասիայում, մյուսով` Եվրոպայում, իսկ նրանց մշակութային մայրաքաղաքները (Սանքտ Պետերբուրգից եւ Ստամբուլից) շատ մոտ են Արեւմուտքին, իսկ քաղաքական մայրաքաղաքները (Մոսկվա եւ Անկարա) գտնվում են երկրի ներսում: Երկու երկրներն էլ կասկածներ ունեն իրենց եվրոպական ինքնագիտակցության վերաբերյալ, ինչը պնդում են արդիական շրջանակները, եւ որը մերժում են ավանդապահները:



Եվրամիության երկրների պառակտվածությունը սահմանափակում է նրա գործողությունները: Նա տատանվում է որոշ պետությունների կարծր դիրքորոշման եւ մյուս պետությունների հանդուրժողականության միջեւ, եւ արդյունքում մեկ անհաշտ է պահում իրեն, մեկ ճկունություն է ցուցաբերում, քանի որ նրա համար կարեւոր խնդիրը այն հարցերը հստակ ձեւակերպելն է, որոնց շուրջ տարաձայնություններ կան, չհասցնելով գործը հարաբերությունների խզմանը: Իրոք, երկու պետությունները հարմար գործընկերներ չեն, նրանք բարդացնում են Եվրամիության կյանքը, մեծամիտ են պահում իրենց, երբեմն նույնիսկ սադրիչ կերպով: ԵՄ պարագայում նրանք սկսել են միասնական ճակատով հանդես գալ: Վերջին 5 տարվա ընթացքում կապերն այդ ժամանակին թշնաբար տրամադրված երկու երկրների միջեւ ամրապնդվել են:



Այդ մերձեցումը համընկավ հակաեվրոպական տրամդրությունների հետ, ինչը չի նպաստում երկխոսության վերսկսմանը: Ուստի եւ ԵՄ-ն պետք է մի միջոց գտնի վերականգնելու համար վստահելի հարաբերությունները երկու երկրների հետ: Այս պահի դրությամբ ոչ Թուրքիան, ոչ Ռուսաստանը, կարծես, մտադիր չեն զիջումների գնալու: Դուրս գալու համար այս փակուղուց, եվրոպացիներին պետք կգա իրենց ողջ հմտությունն ու վճռականությունը: Կդառնա Թուրքիան Եվրամիության անդամ, թե չի դառնա, եվրոպացիների վերջնական նպատակն է խաղաղության եւ համագործակցության գոտի ստեղծել մահմեդական աշխարհի հետ սահմանում: Անկարան եւ Մոսկվան կարող են կարեւոր դեր կատարել այդ ծրագրի իրագործման հարցում: Սակայն այն իրականություն կդառնա, եթե Թուրքիան եւ Ռուսաստանը սերտորեն ներգրավվեն եվրոպական քաղաքականության մեջ, գրում է InoSMI գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---