Ղարաբաղյան հարցի կարգավորման քաղաքական բանաձեւը հստակ որոշված չէ

PanARMENIAN.Net - «Մինչեւ հիմա հստակ որոշված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման խաղաղ գործընթացի բանաձեւը: Նույնիսկ մերձավորարեւելյան հայտնի «խաղաղություն տարածքների փոխարեն» բանաձեւն այստեղ չի հնչում»,- PanARMENIAN.Net ի թղթակցին ասել է Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի միջազգային հարաբերությունների խնդիների բաժնի ղեկավար Սերգեյ Մարկեդոնովը: Նրա կարծիքով, անպատասխան է մնում Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հարցը: «Մինչ դեռ, 1988 թվականից սկսած, նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մեծ մասը գտնվում է ադրբեջանական իրավասությունից դուրս: 1991 թվականից de facto գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (1994 թվականի խաղաղ պայմաններում): Միեւնույն ժամանակ, կարգավիճակի վերաբերյալ հարցը հանդիսանում է գլխավորը տարածաշրջանի խաղաղության ճանապարհին: Եթե Բաքուն դիմեր ԼՂՀ ճանաչմանը, կարծում եմ, որն այդ դեպքում Ղարաբաղին կարելի կլիներ (պետք է) ստիպել ազատել պատերազմի ընթացքում գրաված տարածքները, որոնք պահվում են` որպես անվտանգության երաշխիք»,- նշել է ռուս քաղաքագետը: Նա ընդգծել է, որ ԼՂՀ-ից դուրս գտնվող յոթ շրջանների տարածքը խաղաղապահների դեր է կատարում այլ կոնֆլիկտային կետերում:



«Դրանք իրավիճակը «սառեցված վիճակում» են պահում: Ներկայիս բոլոր խաղաղապահ ջանքերը կարծես չեն նկատում չճանաչված ղարաբաղյան պետականության ամրապնդումը: Մինչ դեռ, Լեռնային Ղարաբաղում 2005 թվականին սեփական մարդահամարն է անցակցվել, իսկ 2006 թվականին (դեկտեմբերի 10) Սահմանադրության հարցով հանրաքվե է անցկացվելու: Ինչ է դա, եթե ոչ Ադրբեջանից դուրս իշխանության սեփական ինստիտուների ամրապնդում: Այսօր կարգավիճակի հարցը, ինչպես մի կշռաքար, բանակցային գործընթացը դեպի հատակն է տանում: Կենտրոնանալով այդ հարցի վրա` խաղաղապահները կարող էին ավելի հաջող լուծել նաեւ ուրիշ հարցեր: Ավաղ, նույն Մինսկի խմբի գործնեության գլխավոր խնդիրներից մեկը բանակցությունների քաղաքական առաջնահերթությունները որոշելու ունակության բացակայությունն է եւ ամեն ինչ մի անգամից լուծելու ցանկությունը»,- ասել է Մարկեդոնովը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---