Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթուղու նախագծի իրագործումը պատրաստվում են սկսել 2007 թվականի գարնանը 4 դեկտեմբերի 2006 - 13:26 AMT PanARMENIAN.Net - 2007 թվականի գարնանը սկսվում է Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղային տրանսպորտային միջանցքի կառուցման եւ շահագործման նախագծի աշխատանքները, լրագրողներին հայտարարել է Վրաստանի վարչապետ Զուրաբ Նոգաիդելին: Նրա խոսքերով, ներկա դրությամբ ընթանում է ճանապարհի նախագծումը: «Մենք աշխատանքային խմբեր ենք ստեղծում` Ադրբեջանի տրանսպորտի նախարարի եւ Վրաստանի տնտեսական զարգացման նախարարի գլխավորությամբ, որպեսզի արագացնենք պայմանագրերի կնքման նախապատրաստման գործընթացը: Վարկի չափի եւ պայմանների վերաբերյալ վերջնական որոշում դեռ գոյություն չունի, այդ հարցերը որոշվում են բանակցությունների ավարտից հետո»,- նշել է նա:Ինչպես նշել է Զ. Նոգաիդելին, մինչեւ 2007 թվականի առաջին քառորդի վերջ կավարտվի բանակցային գործընթացը եւ կողմերը կստորագրեն համապատասխան միջկառավարական պայմանագրերը: 2007 թվականի գարնանը կսկսվի մի երկաթուղային ճյուղի վերականգնումը, իսկ տարվա վերջում` երկրորդի կառուցումը: Նշենք, որ Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղային միջանցքի նախագիծը ենթադրում է Կարս-Ախալքալաք երկաթուղային ճյուղի կառուցում` 98 կմ երկարությամբ, որից 68 կմ-ը անցնում է թուրքական, իսկ 30-ը` վրացական տարածքով: Նաեւ ծրագրվում է Ախալքալաք-Թբիլիսի հատվածի վերակառուցումը: Նախագիծը գնահատվում է $420 մլն., որից $220 մլն.-ը պահանջվում է վրացական տարածքում աշխատանքներ կատարելու համար, հայտնում է Day.az-ը: Հիշեցնենք, որ Հայաստանը դեմ է Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգծի կառուցմանը` այս նախագիծը տնտեսապես աննպատակահարմար գտնելով, քանի որ տվյալ երկաթուղային ճյուղի կառուցումն իրականացվում է ի հակակշիռ արդեն գոյություն ունեցող Կարս-Գյումրի-Թբիլիսի-Բաքու երկաթուղու: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |