Հայաստանն ու Ռուսաստանը միշտ եղել են ու կմնան ԱՊՀ ամենաակտիվ եւ պատասխանատու երկրները

PanARMENIAN.Net - «Ռուսաստանում Հայաստանի Տարին դարձավ Հայաստանում Ռուսաստանի տարվա տրամաբանական շարունակությունը- այդ յուրօրինակ փոխանակությունը դարձավ մեր երկրների միջեւ գոյություն ունեցող իրական բարձր գործընկերական հարաբերությունների վկայությունը եւ մեր ժողովուրդների միեջւ գոյություն ունեցող հին եւ բարեկամական հարաբերությունների հաստատումը»: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի կառավարության փոխվարչապետ Վիկտոր Մեդվեդեւը` դեկտեմբերի 2-ին Սանկտ-Պետերբուրգում ելույթ ունենալով Ռուսաստանում Հայաստանի Տարվա փակման հանդիսավոր արարողության ժամանակ: Փոխվարչապետի խոսքերով, Ռուսաստանի եւ Հայաստանի ժողովուրդները դարերով պահպանել են միմիյանց հետ հանդուրժողական հարաբերությունների փորձը: «Այդ կապակցությամբ, քսենոֆոբիայի դրսեւորումները անթույլատրելի են: Սակայն, վերջին ժամանակներս մենք, ցավոք սրտի, առնչվում ենք նման նողկալի դեպքերի»,- հայտարարել է Դմիտրի Մեդվեդեւը վստահություն հայտնելով նրանում, որ «նման գաղափարները չեն պաշտպանվի Ռուսաստանում, որտեղ մոտ 160 ազգություն է բնակվում»: «Մեր երկրում լավ գիտեն` ինչպիսի հոյակապ որակներով է օժտված հայ ժողովուրդը. դրանք բարյացկամությունն ու աշխատասիրությունն են, սակայն կարեւորը` համագործակցությամ մշտական պատրաստակամությունը: Հենց այդ գործոնն է գլխավորը մեր հարաբերություններում: Բացի այդ, մեր երկրները միշտ եղել են ու կմնան ԱՊՀ եւ այլ կազմակերչական համակարգերի ամենաակտիվ եւ պատասխանատու երկրները»,- ամփոփել է Ռուսաստանի կառավարության փոխվարչապետը, հայտնում է Regnum-ը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---