Հրանտ Դինքի սպանությունը հանդիսանում է Թուրքիայի ռասիստական քաղաքականության արդյունքը

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի հայ համայնքը եւ եկեղեցական խորհուրդը հանդես են եկել Հրանտ Դինքի սպանության դատապարտմամբ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Եթե Հրանտ Դինքը սպանվել է Թուրքիայի բարորությանն ուղղված առաջադեմ հայացքների համար, դա կորուստ է երկրի համար: Քանի դեռ Հրանտ Դինքի, Օրհան Փամուկի եւ Ռագիպ Զարակոլու նման մարդիկ իրենց կարծիքը հայտնում են առանց իշխանությունների պաշտոնական համաձայնության, Թուրքիան չի կարող լինել ազատ աշխարհի մի մասը: Իսկ եթե Դինքը սպանվել է, որովհետու հայ էր եւ կոչ էր անում Թուրքիային Հայոց ցեղասպանության հարցի բաց քննարկման, նա դարձել է ռասիզմի եւ ծայրահեղական ազգայնամոլության զոհ»:



Իր հերթին, «Ցեղասպանության դեմ քրդական կենտրոնը» (CHAK) եւս դատապարտել է հայ լրագրողի սպանությունը: «Այս հանցագործությունը հանդիսանում է Թուրքիայի ռասիստական քաղաքականության արդյունք: Սա զուտ քաղաքական սպանություն է, որը ցույց է տալիս երկրում անհանդուրժողականության խորությունը: Թուրքական կառավարությունն արդեն հետապնդել էր Դինքին 2005 թվականին, ինչը նշանակում է հանդուրժողականության բացակայություն խոսքի ազատության եւ կարծիքների արտահայտման հարցերում: Իշխանությունը լավ տեղակցված էր լրագրողի հասցեին հնչող սպառնալիքների մասին, սակայն ոչինչ չի արել նրա համար, որպեսզի կանխի այս հանցագործությունը: Բոլոր թուրքերը պատասխանատվություն են կրում այս հանցագործության համար»,- ասվում է CHAK հայտարարության մեջ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---