Մ. Բրայզան հնարավոր է համարում Ղարաբաղի հարցով խաղաղ պայմանագրի ստորագրումը 2007 թվականին

PanARMENIAN.Net - Արդբեջանական իշխանությունների հետ խորհրդատվությունների ժամանակ դիտարկվել են Լեռնային Ղարաբաղի կարգավորման հիմնական սկզբունքները, ինչպես նաեւ էներգետիկ հարցեր: Այդ մասին Բաքվի օդանավակայանում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Նրա խոսքերով, Ադրբեջանի արտգործնախարարն ու նախագահը լրջորեն եւ կառուցողական են վերաբերվում բանակցություններին, ինչը թույլ է տալիս համաձայնությունների հաստատման հույս ունենալ ընթացիք տարում: Ամերիկացի համանախագահը գտնում է, որ 2007 թվականին խաղաղ համաձայնագրի ստորագրումը հնարավոր է, սակայն մի շարք հարցեր պետք է կարգավորվեն: Ընդ որում, Բրայզան հավելեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը բանակցությունների ժամանակ լրջորեն պաշտպանում են իրենց դիրքորոշումները, սակայն կառուցողական միջավայրում, հաղորդում է Բաքվի «Զերկալո» թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---