1915-2007. Ոչինչ չի փոխվել

PanARMENIAN.Net - «Ոչինչ կարծես չի փոխվել: Նրանց նույն կերպ սպանում էին 1915 թվականին եւ սպանում են 2007 թվականին», գրում է թուրք գրող եւ լրագրող Ահմետ Ալտանը ''Gazetem.net'' կայքում լույս տեսած հոդվածում`«1915-2007» խորագրով: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ին անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը, իր հոդվածում Ահմետ Ալտանը գրում է. «Ի՞նչ է ասվում անցյալ դարասկզբի հանցագործությունների մասին: «Նրանք սպանում էին մեզ, մենք սպանում էինք նրանց»: Ի՞նչ ենք մենք պատրաստվում ասել Հրանտի մասին: Այն, որ «Հրանտը սպանել է մեզ, իսկ մենք սպանեցինք Հրանտի՞ն»: Սակայն մենք չենք ասում դա, այնպես չէ՞: Մենք ասում ենք, որ «Հրանտին սպանել են դավաճանները»: Եվ մենք չենք տեսնում Հրանտի մարդասպանին «մեր» շարքերում: Հապա ինչո՞ւ ենք «մենք» հանդիսանում նրանք, ովքեր իննսուն տարի առաջ սպանեցին հազարավոր հայերի, չզղջալով ոչ կանանց, ոչ ծերերին, ոչ երեխաներին, սակայն մենք չենք հանդիսանում Հրանտին սպանողները: Ի՞նչն է տարբերությունը: Տարբերությունը նրանում է, որ այսօր մենք դրանում սպանություն են տեսնում, որ մենք գուշակում ենք մարդսապանի մտադրությունները: Այս անգամ մենք ինքներս ենք տեսել սպանությունը, ոչ ոք մեզ դրա մասին չի պատմել: Եթե նրանք, ովքեր «գրում են» այս երկրի պատմությունը 1915 թվականից ի վեր, գրեն Հրանտի սպանության մասին, ապա հիսուն տարի անց երեխաները կասեն. «Հրանտ մեզ էր սպանում, իսկ մենք ինքներս սպանեցինք Հրանտին»: Ճշմարտությունը ձեւափոխվում է ստախոսների ձեռքերում: Մենք չենք սպանել Հրանտին... Նրա մարդասպանները փորձել են արատավորել Թուրքիային ամբողջ աշխարհի աչքերում, զարգացնել ազգայնամոլությունը երկրում: Եւ 1915 թվականին «մենք» չէինք սպանում հայերին: Այդ խեղճ մարդիկ սպանվել են անմիջականորեն պետության հրամանով... Հայերը, որ սպանվել են, եղել են Օսմանյան ազգության մի մասը: Ազգության, որը ոչնչացվեց պետության կողմից: «Մենք» ազգություն ենք: Մարդասպանը հանդիսանում է «մեր» մի մասը: Քանի որ, յուրաքանչյուր թուրք, որ ապրում է այս երկրում եւ որ իրեն համարում է ոչ թե «ազգության մաս», այլ «պետության մաս», ինչ որ չափով պատասխանատվություն է կրում պետության կողմից իրականացվող կոտորածի համար: Հայերի մարդասպանները հանդիսանում են «մեր» մի մասը: Մենք պետք է նրանցից սպանությունների բացատրություններ պահանջենք... Հրանտ Դինքը հռչակվել էր «Թուրքիայի թշնամի»: Հրանտը ոչ մեկի թշնամին էլ չէր: Նա բարեկամ էր: Ինչու այս երկրում այն մարդը, ով «սպանությանը եւ կոտորածին» կողմ է, ճանաչվում է թուրք, իսկ նա, ով կողմ է «բարեկամությանը, արդարությանը եւ մարդասիրությանը», հռչակվում է հակառակորդ: Թուրք ժողովուրդը պատասխանատու է «հին» եւ «նոր» պետության հանցագործությունների համար, քանի որ չի կարող հասկանալ, որ այն «ազգություն է»: Օսմանյան կայսրությունն սպանել է հարյուր հազարվոր մարդկանց այն բանի համար, որ նրան հայ էին: Իսկ այսօր թաքնված ուժերն սպանել են Հրանտին այն բանի համար, որ նա հայ էր... Դուք պետք է ամաչեք: Եթե դուք ցանկանում եք, որպեսզի գտնվեն Հրանտի մարդասպանները, դուք պետք է ցանկանաք, որպեսզի գտնվեն անցյալ դարասկզբում սպանված հայերի մարդասպանները եւս: Իր մահով Հրանտը ստիպեց մեզ հիշել, որ մենք ազգություն ենք, որ մենք չպետք է մեզ կապենք մարդասպանների հետ: Ո՞վ սպանեց Հրանտին: Ո՞վ սպանեց հայերին 1915 թվականին: Մենք նրանք ենք, ովքեր մահացել են: Նա, ով մահացել է, մեր մի մասն է»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---