Բերնար Ֆասիե. Որպեսզի պատրաստվենք խաղաղությանը, անհրաժեշտ է խոսել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի մասին

PanARMENIAN.Net - «Պատերազմով խնդիրը չի կարգավորվի, կարող է միայն լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորում: Իսկ որպեսզի խաղաղության պատրաստվել, անհրաժեշտ է խոսել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի մասին»,- Ստեփանակերտում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեն Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի հետ հանդիպումից հետո: Պատասխանելով հարցին Եվրամիության ցանկության վերաբերայլ ուղղակիորեն աշխատել Լեռնային Ղարաբաղի հետ` ֆրանսիացի միջնորդը ասել է. «Այսօր բանակցությունների միջոցով ԵԱՀԿ շրջանակներում, ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Ֆրանսիան փորձում են օգնել հակամարտության կողմերին գտնել հակամարտության խաղաղ կարգավորումը: Եվրամիությունն ընհանուր առմամբ այսպիսի հարցերի կարգավորման այլ միջոցներ ունի: Օրինակ, դա հարեւանության քաղաքականությունն է: Եվրամիությունը կարող է օգնել կարգավորման գործընթացին, սակայն այն չի մասնակցում բանակցություններին», հաղորդում է Regnum-ը:



Հիշեցնենք, որ այսօր տարածաշրջանային այցի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Մեթյու Բրայզան (ԱՄՆ) եւ Բերնար Ֆասիեն (Ֆրանսիա) ժամանել են Ստեփանակերտ: Կայացել է միջնոդրների եւ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի մի քանի ժամ տեվողությամբ հանդիպումը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԼՂՀ արտգործնախարար Գերոգի Պետրոսյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---