ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կարծիքները բաժանվել են

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը հունվարի 25-ին Ստեփանակերտում ասել է, որ Լեռնային Ղարաբաղում քննարկվել են ինչպես ընթացիկ իրավիճակը, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները: Նրա խոսքերով, «մենք մտքեր ենք փոխանակել եւ փորձել ենք ընդհանուր կարծիքի հանգել մի շարք հարցերում»: Պատասխանելով Կոսովոյի հարցի կարգավորմանը վերաբերող հարցին` ռուս դիվանագետը նշել է, որ «դա նախադեպ կստեղծի, քանի որ առաջին անգամ եվրոպական տարածքում խոսք է գնում նախկին ինքնավարության մասին»:



Միեւնույն ժամանակ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի եւ ամերիկացի համանախագահներ Բերնար Ֆասիեն եւ Մեթյու Բրայզան դեմ են հանդես եկել կարգավորման կոսովյան մոդելին` որպես համընդհանուր միջոց: «Յուրաքանչյուր հակամարտություն եզակի է, ունի իր յուրահատկություններն ու բարդությունները, եւ դրանցից յուրաքանչյուրի համար պետք է իր որոշումը գտնվի»,- հայտարարել է Մեթյու Բրայզան, հայտնում է Մեդիամաքսը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---