Բաքվի ռազմական ծախսերի աճը անուղղակի վկայում է Հայաստանի դեմ պատերազմի հնարավոր վերսկսման մասին

PanARMENIAN.Net - Այսօր դժվար է ասել, արդյոք Բաքուն 2007 թվականին ակտիվ ռազմական գործողություններ կսկսի Հայաստանի դեմ վերջինիս կողմից վերահսկվող վիճելի տարածքների ազատագրման համար, սակայն Ադրբեջանի ռազմական ծախսերի աճը անուղղակի վկայում է Հայաստանի դեմ պատերազմի հնարավոր վերսկսման մասին, գրում է «Վոեննո-պրոմիշլեննիյ կուրիերը»: Ինչպես նշում է հրատարկությունը, «պետք է ուշադրություն դարձնել այն փաստի վրա, որ 2007 թվականին ԱՊՀ բոլոր անդրկովկասյան երկրները ռազմական ծախսերի առումով առաջատարներ են: Բացարձակ առաջատար դիրքերը պատկանում են Ադրբեջանին, որը երկու անգամ մեծացրել է իր ռազմական բյուջեն: Գրեթե 87 տոկոսով աճել է Հայաստանի ռազմական բյուջեն: Ընդ որում, հաշվի չեն առնվել Լեռնային Ղարաբաղի ռազմական կարիքները, որը Ադրբեջանի դեմ ռազմական դիմակայության պայմաններում ռազմական ծախսերի համար հատկացնում է իր բյուջեի մեծ մասը»:



«2006 թվականի ընթացքում ԱՊՀ պետությունները պաշտպանական կարիքների համար ծախսել են 21 տոկոսով ավել, քան 2005 թվականին: Այստեղ բացարձակ առաջատարի դիրքերը գրավել է Վրաստանը, որի ռազմական ծախսերը աճել են հինգ անգամ: Դրանք աճել են 77 մլն. դոլարից հասնելով 341 մլն.-ի: Եւ դա կազմել է երկրի ՆՀԱ-ի 4,9 տոկոսը: Ուզբեկստանից հետո (ՆՀԱ-ի 5,2 տոկոսը) դա ԱՊՀ-ում ամենամեծ ցուցանիշն է ռազմական ծախսերի համար»,- գրում է «Վոեննո-պրոմիշլեննի կուրիերը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---