Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղու կառուցման վերաբերյալ համաձայնագիրը կարող է ստորագրվել փետրվարին26 հունվարի 2007 - 19:04 AMT PanARMENIAN.Net - Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղու կառուցման նախագծի իրագործման մեկնարկի մասին ամփոփիչ միջպետական համաձայնագիրն ենթադրաբար կստորագրվի փետրվարին: Ինչպես հաղորդում է Ադրբեջանի տրանսպորտի նախարարությույնն, այն լիովին պատրաստ է փաստաթղթի ստորագրմանը: Ստորագրման մասին հրահանգը կստացվի Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի նախագահներից: Հանդիպմանը, որը տեղի կունենա փետրվարին Վրաստանում, նախատեսվում է ստորագրել շրջանակային համաձայնագիրը, վարկային եւ պայմանների մասին պայմանագրերը: Նախարարությունում նշել են, որ հունվարի 24-ին Բաքվում ավարտված Վրաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպմանը համաձայնեցվել են Վրաստանին տրամադրվող վարկի գումարն ու հատկացման կարգը: Այսպես, Միջազգային բանկի գծով Ադրբեջանը «Մարաբդա-Կարս երկաթուղի» ՍՊԸ-ին կհատկացնի 200 մլն դոլարի վարկ 1 տոկոս տոկոսադրույքով 25 տարի ժամկետով: Վարկը Վրաստանին կտրամադրվի առանց պետական երաշխավորման: 98-կիլոմետրանոց վրացական հատվածի շինարարությունը կսկսվի մինչեւ այս տարվա հուլիս: Նշենք, որ Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթուղու նախնական արժեքը կազմում է 420 մլն դոլար, հաղորդում է ԱՊԱ-ն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |