Դինքի սպանությունը. Տրաբզոնի նահանգապետը եւ անվտանգության վարչության պետը զրկվել են իրենց պաշտոններից

PanARMENIAN.Net - Թուրքիայում հայկական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործի հետաքննության արդյունքում ուրբաթ օրը պաշտոնանկ են արվել սեւծովյան Տրաբզոն գավառի նահանգապետը եւ անվտանգության վարչության պետը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»: Հիշեցնենք, որ Հրանտ Դինքին սպանեցին հունվարի 19-ին Ստամբուլի կենտրոնում «Ակոս» թերթի խմբագրության մոտ: Սպանության գործով մեղադրանք է ներկայացվել 6 կասկածյալների, որոնցից մեկը` 17-ամյա Օգյուն Սամաստը Տրաբզոնից խոստովանել է, որ սպանություն է կատարել: Մեկ այլ մեղադրյալ` Յասին Հայալը, որ խոստովանել է թե հրահրել է սպանությունը, ավելի վաղ նախապատրաստում է անցել Ադրբեջանի չեչեն գրոհայինների ճամբարում եւ գլխավորում է Տրաբզոնի ազգայնական խմբավորումը, որի կազմում դեռահասներ են:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---