Սերժ Սարգսյանին հրավիրել են զեկույցով ելույթ ունենալ Հարվարդի համալսարանում

PanARMENIAN.Net - ԱՄՆ Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդիի անվան Կառավարման դպրոցի Սեւծովյան շրջանի անվտանգության ծրագրի կայքում հրապարակել է ՀՀ նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի զեկույցը` Հայաստանի Ազգային անվտանգության ռազմավարության նախագծի վերաբերյալ: Ազգային անվտանգության ռազմավարության միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի զեկույցից բացի, Հարվարդը հրապարկել է նաեւ Հանձնախմբի գործնեության տարեկան արդյունքները, որոնք դեկտեմբերին ներկայացվել են ՀՀ Ազգային ժողովի բաց քննարկմանը:



Ինչպես հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, Հարվարդի համալսարանի Սեւծովյան շրջանի անվտանգության ծրագրի ղեկավարության պաշտոնական նամակում` հղված Սերժ Սարգսյանին, շնորհակալությունների հետ մեկ տեղ նշված է. «Ձեր նյութի հրապարկմանը հաջորդած արձագանքները, խոսում են դրա նկատամամբ ԱՄՆ-ում եւ այլ երկրներում մեծ պրոֆեսիոնալ հետաքրքրության մասին: Մենք հավատում ենք, որ համագործակցությունը, որն արդեն գոյություն ունի ՀՀ ՊՆ եւ Հարվարդի համալսարանի միջեւ, կարող է նոր մակարդաի բարձրացվել: Մեզ համար պատիվ կլինի, եթե ԱՄՆ ձեր հերթական այցելության ժամանակ դուք հնարավոր կհամարեք այցելել Հարվարդ եւ ներկայացնել զեկույցը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---