Հայերն ու թուրքերը Հրանտ Դինքի հիշատակին նվիրված ցույց են անցկացրել Փարիզում

PanARMENIAN.Net - Ավելի քան երեք հազար հայ եւ թուրք Փարիզում համատեղ ցույց են անցկացրել` նվիրված Ստամբուլում սպանված հայ-թուրքական «Ագոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի հիշատակին, որը մեծ ջանքեր էր ներդնում երկու ժողովուրդների միջեւ երկխոսությունը բարելավելու համար: Երեք հայկական կազմակերպություններ եւ Ֆրանսիայի թուրք քաղաքացիների ասոցիացիան (Racort) լռության երթ են անցկացրել երկրում, որտեղ շատ ուժեղ է հակաթուրքական լոբբին, հաղորդում է Cihan News Agency: Ցույցին չեն մասնակցել Ֆրանսիայի հայկական ասոցիացիաների համակարգման կոմիտեն եւ Հայկական հարցի պաշտպանության կոմիտեն (CDCA):
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---