ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ. Կոսովոյի կարգավիճակի հարցով փոխզիջումը քիչ հավանական է

PanARMENIAN.Net - Կոսովոյի հարցով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Մատի Ախտիսաարին հայտարարել է, որ Սերբիայի եւ ալբանական մեծամասնության միջեւ փոխզիջումը` Կոսովոյի ապագա կարգավիճակի առումով, «քիչ հավանական է»: Մ. Ախտիսաարիի խոսքերով, երկու կողմերն էլ խիստ դիրքորոշում ունեն այդ հարցում եւ հավանականությունը, որ իրենք կփոխեն իրենց որոշումը, «չափազանց փոքր է»: ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդն ինքնավար մարզի անկախության կողմնակիցներին կոչ է արել զերծ մնալ բռնությունից:



Երեկ երեկոյան Սերբիայի խորհդարանը ձայների մեծամասնությամբ մերժել է ՄԱԿ-ի առաջարկությունը Կոսվոյի կարգավիճակի որոշման մասին: Խորհրդարանը բանաձեւ է ընդունել, որում ասվում է, որ ՄԱԿ-ի ծրագիրը «ապօրինի հիմք է ստեղծում Սերբիայի տարածքում նոր անկախ պետության ստեղծման համար»: Փաստաթղթին կողմ քվեարկել է 225 պատգամավոր, միայն 15-ն են դեմ եղել, հայտնում է ՌԲԿ-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---