Ախթամարի Սուրբ խաչ եկեղեցու բացումը կկայանա ապրիլի 14-ին

PanARMENIAN.Net - Ախթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու վերականգնումը ունի քաղաքական եւ տնտեսական նշանակություն: Այդ մասին Երեւանում հայտարարել է պատմաբան Սամվել Կարապետյանը: Նրա խոսքերով, 2007 թվականի ապրիլի 14-ին կկայանա վերականգնված եկեղեցու բացման արարողությունը:



Սուրբ Խաչը այն եկեղեցին է, որը թուրքերը չեն համարձակվել ոչնչացնել նույնիսկ Արեւմտյան Հայաստանի տարածքի եկեղեցիների զանգվածային ոչնչացման ժամանակ: Շնորհիվ իր համաշխարհային հռչակի եկեղեցին փրկվել է վանդալիզմից: Իսկ այժմ այն վերականգնվում է, քանի որ ամեն օր ավելի եւ ավելի շատ զբոսաշրջիկներ են այցելում եկեղեցի, ինչը լավ է ազդում տեղական տնտեսության վրա»,- նշել է նա: Հայ պատմաբանը գտնում է, որ թուրքական ծայրամասերի վարչակազմերի ղեկավարներից շատերն սկսել են հասկանալ` ինչ սխալ են վարվել իրենց պապերը` ոչնչացնելով հնագույն եկեղեցիներն ու տաճարները, քանի որ այսօր դա լավ հրապուրություն կլիներ զբոսաշրջիկների համար, եւ բնակիչներին գումար աշխատելու հնարավորություն կտար: Կարապետյանն ընդգծեց, որ «հայերն իրենք են մեղավոր, քանի որ այնքան են կորցրել իրենց նշանակությունը, որ թուրքերը նույնիսկ վախի ստվեր էլ չունեն, եւ այդ պատճառով նրանք մտածում են տնտեսական շահի մասին հայկական հուշարձանների վերականգնման միջոցով»:



«Հրաշք կլիներ, եթե վերականգնված եկեղեցու պատին թուրքերեն եւ անգլերեն լեզուներով ցուցանակների կողքին լիներ նաեւ ցուցանակ հայերեն լեզվով»,- նշել է Կարապետյանը, ավելացնելով, որ «թուրքերը դա չեն անի», հաղորդում է Regnum-ը:



Հիշեցնենք, որ Սուրբ Խաչ եկեղեցին կառուցվել է 915-921 թթ. Մանուել ճարտարապետի կողմից` Գագիկ Արծրունի թագավորի որոք: Վերեկանգնումը սկսվել է 2005 թվականին եւ ավարտվել է 2006 թվականի օգոստոսի 30-ին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---