«Վաշինգտոն փոսթը» կոչ է անում Թուրքիային «լուրջ չվերաբերվել» Հայոց ցեղասպանության մասին օրինագծին 7 մարտի 2007 - 14:17 AMT PanARMENIAN.Net - «Վաշինգտոն փոսթի» մեկնաբան Դեյլ Ջեքսոնը կոչ է անում Թուրքիային «լուրջ չվերաբերվել» Հայոց ցեղասպանության մասին օրինագծի քվեարկությանը ԱՄՆ Կոնգրեսում: Ըստ նրա, Թուրքիան պետք է դրան վերաբերվի որպես «արեւմտյան ժողովրդավարության օրինակներից մեկին»: «The House's Ottoman Agenda» հոդվածում մեկնաբանը որպես օրինակ համեմատում է այդ բանաձեւը Իրաքի վերաբերյալ կայացրած որոշման հետ, որի համաձայն կոնգրեսականները պատերազմին դեմ հանդես եկան: Ըստ Ջ.Դեյլի, ազգությամբ հայ 70-80 ընտրողների ձայները, որոնք ապրում են Ադամ Շիֆի ընտրատարածքում իրենց դերը կատարեցին Պալատում օրինագիծը ներկայացնելու գործում: Նա նաեւ հիշատակում է մյուս ընտրողներին, որոնք բնակվում են Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի ընտրատարածքում, որը նրանց խոստացել է աջակցել Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրինագծի ընդունմանը: Ըստ թերթի մեկնաբանի, «Ներկայացուցիչների պալատի անդամների մեծամասնությունը նույնիսկ չգիտի այնպիսի հեռավոր իրադարձության մասին, ինչպիսին Հայոց ցեղասպանությունն է»: «Պատկերացրեք, Ներկայացուցիչների պալատի 435 անդամներ, որոնց մեծ մասը չգիտի նույնիսկ ինչով են տարբերվում սունիներն ու շիաները, եւ պետք է որոշեն ընդունել թե չընդունել 92 տարի առաջ Թուրքիայի հյուսիսային շրջաններում կատարված իրադարձությունների վերաբերյալ Ադամ Շիֆի տարբերակը»,-գրում է «Վաշինգտոն փոսթը»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |