Հարավային Կովկասի հակամարտությունների կողմերը պետք է պատրաստ լինեն դժվար փոխզիջումների 7 մարտի 2007 - 15:12 AMT PanARMENIAN.Net - Հարավային Կովկասում հակամարտությունների լուծման համար կողմերը պետք է նստեն եւ միասին քննարկեն այդ հարցերը եւ պատրաստ լինեն դժվար փոխզիջումների: Այդ մասին հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը: Նրա խոսքերով, ոչ մի կառավարություն չպետք է իր քաղաքացիներին խոստանա շուտափույթ լուծել հակամարտությունը ռազմական ճանապարհով: Սուր անհրաժեշտություն կա հարաբերություններ հաստատել եւ վստահություն սերմանել կողմերի միջեւ: Պետք է պայմաններ ստեղծվեն պատերազմի ժամանակ տեղահանված անձանց իրենց բնակության վայրերը վերադարձնելու համար: «Երկու կողմերն էլ պետք է հասկանան, որ հակամարտությունը կարգավորելը ձեռնատու է իրենց համար, հատկապես տնտեսական զարգացման եւ առեւտրի համար: Եթե Հարավային Կովկասը գործի որպես տնտեսական գոտի, դա կգրավի բազմաթիվ արտերկրյա ներդնողների»,-հայտարարել է Սաբինա Ֆրեյզերը, հաղորդում է «Թրենդը»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |