Անկարան համաձայն է Նիկոսիան հունական եւ թուրքական մասերի բաժանող պատի ապամոնտաժմանը15 մարտի 2007 - 15:41 AMT PanARMENIAN.Net - Անկարան հայտարարել է ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության իշխանությունների հետ իր համերաշխության մասին շուրջ 40 տարի Նիկոսիան թուրքական եւ հունական մասերի բաժանող պատի ապամոնտաժման հարցում: Թուրքական ԱԳՆ ներկայացուցիչ Լեվենտ Բիլմանը նշել է, որ Թուրքիան կիսում է այն դիրքորոշումը, որն այդ հարցում որդեգրել է Հյուսիսային Կիպրոսի նախագահը: Այդ մասին նա չորեքշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Անկարայում: «Հյուսիսային Կիպրոսը դեռեւս 2005 թվականին է ապամոնտաժել արգելապատնեշները եւ անցակետերը իր մասում եւ կոչ էր արել հունակիպրոսյան վարչակազմին երկկողմանիորեն բացել սահմանը: Երկու տարի անց հունակիպրոսյան իշխանությունները վերջապես քանդեցին իրենց կողմի պատը: Հյուսիսաին Կիպրոսի նախագահ Մեհմետ Ալի Թալաթն ուշացած, սակայն դրական անվանեց այդ որոշումը, եւ Թուրքիան կիսում է այդ դիրքորոշումը»,-ընդգծել է թուրք դիվանագետը: Մարտի 9-ին Կիպրոսի Հանրապետության իշխանությունները հանձնարարել են սկսել մայրաքաղաք Նիկոսիան հունական եւ թուրքական մասերի բաժանող պատի ապամոնտաժումը: Շատերի համար այդ ակցիան անսպասելի էր, քանի որ որեւէ հայտարարություն տեղական իշխանությունները չին արել: Արտաքին քաղաքականության եւ անվտանգության գծով Եվրամիության գերագույն ներկայացուցիչ Խավյեր Սոլանան անիրական անվանեց հաղորդագրությունները Կիպրոսի մայրաքաղաքը բաժանող պատի ապամոնտաժումը սկսելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ Նիկոսիան գտնվում է Կիպրոսի Հանրապետության եւ ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության կողմից վերահսկվող տարածքների սահմանագծում, այն դեպքում երբ չճանաչված «թուրքական» Կիպրոսի բնակիչները Եվրամիությունից դուրս են: Կղզու հյուսիսային մասի համար գործում է նաեւ միջազգային էմբարգոն, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | «Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում Արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին Բագրատ սրբազան․ ՀՀ և ՌԴ հարաբերություններում ճգնաժամ կա, նոր և խորը երկխոսության կարիք կա Սրբազանը ասուլիս է տվել միջազգային ԶԼՄ-ներին Սիմոնյանը՝ Զախարովային․ Կարող ենք փոխանցել ԼՂ-ում վերջին ռազմական գործողության ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունները Նա նաև ասել է, որ ստեր չի մեկնաբանում Զախարովան, ՀՀ-ից Բուչայում զոհվածների ցուցակ է ուզել՝ խոսելով հայկական պատվիրակության այցից Ուկրաինա «Հուսով ենք, որ այն մարդկանց ցուցակը, որոնք, իբր, զոհվել են Բուչայում, մեր հայ բարեկամները մեզ կփոխանցեն»,–ասել է նա |