«The World Almanac»-ը Թուրքիային ընդգրկել է ցեղասպանության համար պատասխանատու երկրների ցուցակում20 մարտի 2007 - 16:21 AMT PanARMENIAN.Net - Այն ժամանակ, երբ շարունակվում են վեճերը ԱՄՆ Կոնգրես ներկայացված Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի շուրջ, «The World Almanac and Book of Facts» hատարակությունը Թուրքիային ընդգրկել է ցեղասպանության համար պատասխանատու երկրների ցուցակում: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել է անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էկիյանը, 2007 թվականի հրատարակության մեջ նշվում է, որ 20-րդ դարասկզբին հայերի զանգվածայաին ոչնչացումը Օսմանյան Թուրքիայում «ցեղասպանություն է» հանդիսանում. հանցագործություն, որն ինքը Թուրքիան կտրականապես մերժում է: Ամենամյա ալմանախում Թուրքիան նշվում է «Հանցագործություն եւ ահաբեկչություն, Ցեղասպանություն» բաժնում: Հրատարակությունը նշում է, որ առաջին անգամ «ցեղասպանություն» բառն օգտագործել է 1944 թվականին դոկտոր Ռաֆայել Լեմկինը, եւ տալիս է բնորոշման բացատրությունը: Ալմանախում նաեւ նշվում է. «Տարեթիվ. 1915; իրադարձություն. հայերի ոչնչացում երիտթուրքերի կողմից; վայր. Օսմանյան Կայսրություն; ենթադրվող զոհեր. մոտ միլիոն»:«The World Almanac and Book of Facts»-ը բերում է նաեւ ցեղասպանության այլ օրինակներ. 1930 թվականի Ուկրաինայի իրադարձությունները, Հոլոքոստը, Կամբոջայի ցեղասպանությունը, Ռուանդան, Սուդանը եւ այլոք: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |