Ֆրանսիայի նախկին նախագահ. Եվրամիությունը Թուրքիայի տեղը չէ

PanARMENIAN.Net - «Թուրքիան չի կարող դառնալ Եվրամիության անդամ, դա նրա տեղը չէ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար Դ' Էստենը: Նրա խոսքերով, Թուրքիան երբեք եվրոպական երկիր չի եղել եւ անիմաստ է խոսել այդ մասին: «Եվրոպան երբեք Թուրքիային ԵՄ չի ընդունի, որովհետեւ այն կլինի Եվրոպայի ամենաաղքատ եւ խիտ բնակեցված երկիրը: Մենք կարող ենք խնդրի լուծումը գտնել. սերտ համագործակցություն, սակայն ոչ անդամակցություն»,- ասել նա Newsweek ամսագրին տված հարցազրույցում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---