Ռուսաստանը կընդունի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ցանկացած փոխադարձ ընդունելի տարբերակ

PanARMENIAN.Net - Ռուսաստանը շահագրգռված է իր հարեւանների հետ բարեկամական հարաբերություններում, խոսքը հատկապես նրանց մասին է, ում հետ մենք ունենք բարեկամության, բարիդրացիական հարեւանության, համագործակցության դարավոր հարաբերություններ: Եւ այդ կապակցությամբ, հետաքրքրություն կա մշտական համագործակցության, կառուցողական երկխոսության: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնությունների խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը:



Խոսելով Մոսկվա-Բաքու հարաբերությունների մասին` Միրոնովը հայտարարել է, որ «Ադրբեջանը մեր ռազմավարական գործընկերն է Կովկասում եւ Անրդկովկասում»: «Մենք շատ ընդհանուր բան ունենք. մենք ունենք Կասպից ծովը, որի շուրջ պետք է պայմանավորվեն ոչ միայն Ռուսաստանն ու Ադրբեջանը, այլեւ Ղազասխտանը, Թուրքմենստանն ու Իրան: Մենք ունենք կովկասյան խնդիրներ: Մենք ընդհանուր չապաքինվող վերք ունենք` Լեռնային Ղարաբաղը, որովհետեւ այդ վերքը ցավում է ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Ռուսաստանի ժողովդրի մոտ: Մենք գիտենք, որ քանի դեռ չի կարգավորվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, դա լինելու է Կովկասում ապակայունացման աղբյուր»,- նշել է Միրոնովը:



Նրա խոսքերով, Ռուսաստանը պատրաստ կլինի ընդունել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ցանկացած փոխադարձ ընդունելի տարբերակ: «Եթե ցանկանաք, որ Ռուսաստանը հանդես գա` որպես այդ պայմանավորվածությունների երաշխավոր, ապա մենք դա կանենք մեծ հաճույքով: Այս դեպքում մենք բաց դիրքորոշում ունենք»,- նշել է Միրոնովը, հայտնում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---