Ջուլի Ֆինլին համաձայն չէ Ղարաբաղյան հարցում ԵԱՀԿ դերի թուլացման մասին կարծիքի հետ

PanARMENIAN.Net - «Ես համաձայն չեմ, որ ԵԱՀԿ դերակատարությունը թուլացել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում»,- Բաքվում հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Ջուլի Ֆինլին ադրբեջանական խորհրդարանի պատգամավորների հետ հանդիպման ժամանակ: Նա նշել է, որ ԵԱՀԿ-ն մինչեւ հիմա կարեւոր դեր է կատարում հակամարտության կարգավորման մեջ, եւ Միացյալ Նահանգները հանդիսանում են այդ կազմակերպության մի մասը: Նրա խոսքերով, այդ հարցով նաեւ հատուկ զբաղվում է ԵԱՀԿ գործող նախագահ Միգել Անխել Մորատինոսը, հայտնում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---