Սուրբ Խաչ եկեղեցու բացման ժամանակ Թուրքիայի մշակույթի նախարարը ոչ մի անգամ չի նշել «Հայաստան» բառը

PanARMENIAN.Net - «Սուրբ Խաչ եկեղեցու բացումը աշխարհին եւ հատկապես ԱՄՆ-ին, որտեղ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է քննարկել 1915 թվականի հայերի զանգվածային սպանությունները ցեղասպանություն ճանաչող բանաձեւը, ներկայացվել է որպես այն բանի ապացույց, որ Թուրքիան ցանկանում է կարգավորել հարաբերությունները հայերի հետ»,- գրում է բրիտանական The Independent թերթը: Հոդվածի հեղինակը նշում է, որ չնայած եկեղեցու վերականգմանը մասնակցող հայ ճարտարապետի բողոքներին, եկեղեցու գմբեթին խաչ չի դրվել: «Եկեղեցին բացվում է որպես թանգարան եւ խաչի կարիք չունի: Մոտ 22 000 օսմանական շինությունների վրայից հանվել են կիսալուսինները»,- հայտարարել է Թուրք պատմաբանների ասոցիացիայի նախագահ Յուսուֆ Խաչալողլուն:



«Եկեղեցու մուտքին կախված էին թուրքական դրոշն ու Աթաթուրքի նկարը: Թուրքական պետական հիմնի կատարումից հետո, Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարար Աթիլա Քոչը հայտարարեց. «Մենք պահպանում ենք տարբեր մշակույթների մշակութային բազմազանությունն ու ժառանգությունը», սակայն «Հայաստան» բառը ոչ մի անգամ չօգտագործվեց»,- գրում է թերթը: Այն նաեւ նշել է, որ Հայաստանից 29 մարդ էր ժամանել, ովքեր Վան են ժամանել Վրաստանի տարածքով, քանի որ հայ-թուրքական սահմանը փակ է 1993 թվականից ի վեր:



Բացման արարողությանը ելույթ ունեցած Ստամբուլի հայերի հոգեւոր առաջնորդ Մեսրոպ Մութաֆյանն ընդգծել է. «Դա դրական քայլ է հայ-թուրքական հարաբերություններում, եւ ես շնորհակալ եմ եկեղեցու վերականգման համար»: The Independent-ը հիշեցնում է, որ արքեպիսկոպոսը խնդրել է Թուրքիայի կառավարությանը տարին մեկ անգամ եկեղեցում պատարագ անցկացնել: Արեքպիսկոպոս Մութաֆյանը նաեւ հիշեցրել է հավաքվածներին Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ցանկության մասին` Հայաստանի եւ Թուրքիայի սահմանին հուշարձան կանգնեցնել` «Ես ցավում եմ» գրությամբ, որն այդպես էլ չկանգնեցվեց:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---