ԱՄՆ-ի մի շարք կորպորացիաներ տեղյակ չեն եղել, որ «մասնակցում են» Ցեղասպանության ճանաչման դեմ արշավին

PanARMENIAN.Net - Ամերիկյան հայտնի Microsoft, Johnson & Johnsons եւ Cargills կորպորացիաները հերքել են Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունման դեմ իրականացվող արշավին իրենց մասնակցության փաստը: Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) շուրջ 100 ընկերությունների նամակներ է ուղարկել` ճշտելու, թե նրանք ներգրավվա՞ծ են Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունման դեմ արշավում: Ի պատասխան, մի շարք կորպորացիաներ նշել են, որ ոչ միայն չեն աջակցում Թուրքիայի կողմից իրականացվող նախաձեռնությանը, այլեւ անգամ տեղյակ չեն, որ իրենց անուններն օգտագործվել են նման արշավում, հաղորդում է «Երկիր» թերթը: Հիշեցնենք, որ Թուրքիայում փետրվարին մի շարք ԶԼՄ-ներ տեղեկատվություն էին տարածել, որ մի շարք գործարարներ նամակ են հղել Կոնգրեսին, որում պահանջել են չընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---