Թուրք մեկնաբան. Աղթամարում եկեղեցու բացման պատմությունը «մշակութային ցեղասպանություն է»

PanARMENIAN.Net - «Եկեղեցի-հուշարձանի» բացման օրը Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարը վերածեց խառնաշփոթության: Ինչպիսին էլ լինեին մտադրությունները, այդ ամենը նմանվում էր «մշակութային ցեղասպանության»: Նախարարը վերանվանեց հազարամյա հայկական մայրաքաղաք Անին, հանեց Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու խաչն ու զանգերը, կղզին վերանվանեց Ակդամար: Այդ սեւեռուն գաղափարները, որոնց պատճառով եկեղեցին չունի խաչ եւ զանգ, ամբողջ աշխարհին կարող են ցույց տալ մշակութային եւ կրոնական անհանդուրժողականությունը, եւ թող ոչ ոք չկասկածի, որ հենց այդպես էլ լինելու է»,- Turkish Daily News-ում գրում է մեկնաբան Չենգիզ Ջանդարը: Մեկնաբանի կարծիքով, անհեթեթություն է հանդիսանում այն, որ Թուրքիան վերականգնում է եկեղեցին առանց խաչի եւ զանգերի: «Ո՞վ կարող է հավատալ որ դուք աշխարհիկ երկիր եք, կամ ձեր «հարգանքին կրոնների նկատմամբ», կամ, որ դուք ներկայացնում եք քաղաքակրթությունների դաշինք, այլ ոչ թե դրանց բախում: Այն, ինչ դուք անում եք, մշակութային ցեղասպանություն է»:



Turkish Daily News-ի մեկնաբանը հիշեցնում է Հրանտ Դինքի վերջին հոդվածը, որում նա գրում էր. «Աղթամար կղզու վերականգնված հայկական եկեղեցու բացումը կատակերգություն է հանդիսանում: Կառավարությունը բացում է եկեղեցի եւ մտածում, թե ինչպես ինքը կարող է այդ փաստն օգտագործել աշխարհում, ինչպես կարող է ինքն այն «վաճառել»: Հրանտ Դինքն սպանվել է հոդվածի լույս տեսնելու օրը, հիշեցնում է թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---